Հայաստանը զրկվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) ձայնի իրավունքից։ «Քանի որ Հայաստանը մի քանի տարի շարունակ չի կատարել իր պարտավորությունները, կազմակերպության կանոնադրության համաձայն՝ առաջարկվել և որոշվել է Հայաստանին զրկել ձայնի, ինչպես նաև ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններում իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից»,- հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Կալանքի տակ գտնվող անձի կյանքի և առողջության պաշտպանության անմիջական պատասխանատվությունը կրում է պետությունը

Կալանքի տակ գտնվող անձի կյանքի և առողջության պաշտպանության անմիջական պատասխանատվությունը կրում է պետությունը
10.11.2026 | 15:21


Այսօր՝ 2026 թվականի նոյեմբերի 10-ին, «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում մահացել է Արսեն Գևորգյանը՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավանի ընտրական ցուցակը գլխավորած ընդդիմադիր գործիչը:
Ցավակցում եմ ընտանիքին, հարազատներին և ճանաչողներին:
Երբ մարդը գտնվում է կալանքի տակ, նրա ազատ տեղաշարժը, առողջական վիճակին ինքնուրույն արձագանքելու և անհրաժեշտ օգնություն ստանալու հնարավորությունները սահմանափակված են։
Նա ամբողջությամբ գտնվում է պետության վերահսկողության ներքո։
Հետևաբար, կալանքի տակ գտնվող անձի կյանքի և առողջության պաշտպանության անմիջական պատասխանատվությունը կրում է պետությունը։
Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածը՝ կյանքի իրավունքը, պետության վրա դնում է ոչ միայն կյանքից կամայականորեն չզրկելու, այլև կալանքի տակ գտնվող անձանց կյանքը պաշտպանելու պարտավորություն։
Եթե կալանքի տակ գտնվող մարդը մահանում է, պետությունը պարտավոր է ոչ միայն պարզել մահվան պատճառը, այլև համոզիչ կերպով բացատրել, թե ինչու չկարողացավ կանխել այն, եթե կանխարգելումը հնարավոր էր։
Կալանքը պետության կողմից մարդու ազատության սահմանափակումն է, ոչ թե նրա կյանքի համար պատասխանատվությունից հրաժարվելու հնարավորություն։
Պետությունը չի կարող իր պատասխանատվությունը սահմանափակել մահվան պատճառը պարզելով։ Այն պարտավոր է նաև պատասխան տալ իր անգործության կամ հնարավոր թերացումների համար։

Գևորգ Կարապետյան
Դիտվել է՝ 1333

Մեկնաբանություններ